Posted in Մայրենի

Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ կարող ես ներկայացնել գրավոր շարադրանքի կամ բանավոր խոսքի միջոցով։

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք

Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր։

Posted in Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում: Հողում հանդիպուն են բակտերիաներ և սնկեր:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը: Հողը երկրի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հողում կան բույսերի և կենդանիների մնացորդներ դրանք քայքայում են առաջացնելով հումուս:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի: Հողի վերի շերտը մուգ գույնի է, որովհետև հարուստ է հումուսով:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում: Ջուր, թթվածին և հումուս:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը: Պարարտանյութերը լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը: Հողի արհեստական ոռոգումը իրականացնում է հողը ջրով հարստացնելու համար, իսկ փխրեցումը՝ հողը թթվածնով հարստացնելու համար:
Posted in Ռուսերեն

Задание 1 /4-ый класс/

  1. Вместо точек вставь нужные слова: он, она, оно, они.

Каждое утро Саша идёт в школу. По дороге он встречает Колю и Таню. Oни идут вместе. Вот и школа. Oна большая и красивая. У школьного крыльца растёт высокое дерево. Весной онo покрывается зелёными листочками, а к зиме дерево сбрасывает всю листву.

2.Узнай предмет по названным признакам, назови его.

Белый, пушистый, холодный снег .

Тёмная, огромная, грозовая туча .

Сухое, свежее, душистое сено .

Вкусные, лесные, крепкие орехи .

Слова для справок: орехи, сено, снег, туча.

3.Прочитай скороговорки. Спиши. Раскрой скобки, выбери нужную букву.

  1. Дядя (К, к)оля дочке (П, п)оле

Подарил щеночка (К, к)олли,

Но щенок породы (К, к)олли

Убежал от (П, п)оли в (П, п)оле.

2.Наш (П, п)олкан попал в (К, к)апкан.

4.У маленькой Кати появились новые игрушки, но она ещё не придумала им имена. Помоги придумать забавные имена новым игрушкам Кати.

У маленькой Кати был целый зоопарк плюшевых, пушистых, мягких игрушечных зверей. Серый слонёнок Паня . Резиновый жираф Соли . Мягкая плюшевая обезьянка Мили. Толстый, набитый опилками бегемот Синя . Деревянная лошадка зебра Олиана. И самая любимая — лохматая шерстяная собачка Тики .

5.Прочитай слова, запиши их в три столбика по родам. Девочка, ручка, книга, журнал, письмо, врач, музей, задание, дом, пальто, тетрадь, день, заря, платье, солнце, яблоко, дядя, бабушка, сын, полка, озеро.

Девочка ручка день
врач книга заря
дядя журнал солнце
бабушка, письмо озеро
сын музей
задание
дом
пальто
тетрадь
платье
яблоко
полка

6. Напиши по образцу. Образец: —  учитель-учительница

Школьник-школьница, спортсмен-спортсменка, художник-художница, артист-артистка, воспитатель-воспитательница.

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկական հնարքներ.

Հնարք 1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։

(16×2+5)x50+9-250=1609

Հնարքը աշխատեց

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։

Իմ մտապահած թիվը 200 է։

200200:7:11:13=200

Հնարքը աշխատեց

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

Իմ կոշիկի համարը 36 է:

(36×5+50)x20+1023-2014=3609

Հնարքը աշխատեց

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

(9.5+8).2-6.10-100:100=9

Հնարքը աշխատեց

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

63.11
6+3=9
63.11=693

Հնարքը աշխատեց

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

59.11
5+9=14
5+1=6
59.11=649

Հնարքը աշխատեց

Posted in Մայրենի

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել- ստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
    Հասարակ-բարդ
    Հիմար-խելացի
    Մեծ-փոքր
    Հանգիստ-անհանգիստ
    Վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
    _ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
  • _ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:ւ
  • _ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
  • _ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
  • _ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։