Posted in Երևակայական հարցազրույց, Մայրենի

Երևակայական հարցազրույց Վիլյամ Սարոյանի հետ

— Ողջունում եմ Ձեզ Պարոն Վիլյամ, ի՞նչպես եք:

-Ողջույն, լավ:

— Ես Ձեր խորհուրդի կարիքը ունեմ: Ի՞նչպես ապրեմ իմ կյանքի ժամերը:

— Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:

— Օ՜օ, ինչ երկար խորհուրդ է: Շնորհակալություն: Վիլյամ Սարոյան, իսկ կարելի է մարդկանց ենթարկել մեզ և մենք էլ ենթարկվենք նրանց:

— Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:

— Լավ, իսկ ինչպես վարվեմ չարիքի ու անազնվության հետ:

—Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել:

— Պարոն Վիլյամ, այս հարցազրույցի ընթացքում ես շատ բան սովորեցի: Ձեր խորհուրդների վրա ուզում եմ իմ խորուրդն էլ ավելանեմ Ձեզ:

-Այո, ավելացրու:

-Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: