Posted in Ես և շրջակա

{Տեառնընառաջ}

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ 
Տրնդեզ, Տեառնընառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:


Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:


Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

Posted in Ես և շրջակա, Մայրենի

Մայրենի

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

  Ուզեց պոկել.

2.  Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր  վարդ, ա

բ. Փշոտ վարդ

գ. Խեղճ վարդ

դ․ բարի վարդ

3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը: Տեղադրի՛ր բլոգում։

 Ինձ դուր եկավ այն մասը որ տղան պոկեց վարդին.

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Ես կնտրեի կարմիր գույնը որովհետև վարդնել էր կարմիր.

5. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

 Վարդի փշերը նրա համար են, որ նրանք իրենց փշերով կարանան պաշպանվել ավազակներից:

Posted in Ես և շրջակա

Հովհանես Թումանյանի մասին.

  1. Ե՞րբ  և որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը: Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
  2. Որտե՞ղ է սովորել Թումանյանը: Ի՞նչ կրթութոյւն է ստացել: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
  3. Ի՞նչ գրական խմբակ է ստեղծել Թումանյանը: 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
  4. Ովքե՞ր են Թումանյանի ծնողները: Հակիրճ պատմի՛ր նրանց մասին: Հայրը՝ Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին: Մայրը՝ Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
  5. Ի՞նչ ստեղծագործություններ է գրել Թումանյանը: Հեքիաթներ՝ Քաջ, Նազարը, Սուտլիկ որսկանը, Կիկոսի մահը, Անբան Հուռին, Ձախորդ Փանոսը, Պոչատ աղվեսը, Անխելք հիմարը, Կռնատ աղջիկը, Ծիտը; բանաստեղծություններ՝ Հրաժեշտ, Մեր ուխտը, Հայոց լեռներում; բալադներ, պոեմներ՝ Սասունցի Դավիթ, Ախթամար; պատմվածքներ՝ Գիքորը, Աղքատի պատիվը, Լեռների հովիվը:
  6. Պատմի՛ր Թումանյանի առաջին բանաստեղծության մասին:

Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում:Նա դեռ երկրորդ դասարանից փորձեր էր անում ստեղծագործելու: Տղան սովորում էր Ստեփանավանի դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն և օգտվում գրքերից: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր, սրտիս կտոր,

Դասիս համար դու մի´ հոգար,

Թե կան դասեր, կա նաև սեր,

Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,

Որ կենդանի մի պատանի,

Սերը սրտում դաս է կարդում:

  1. Ու՞մ հետ է ամուսնացել Թումանյանը: Պատմի՛ր նրա երեխաների մասին: 1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Հովհաննես Թումանյանը ունեցել է 10 զավակ, չորս որդի և վեց դուստր:

Posted in Ես և շրջակա, Ես և շրջակա աշխարհը, Նկարներ

Ջաննի Ռոդարի․ «Բի մոլորակը»

«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:


_ Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
_  Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
_ Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո:

Posted in Ես և շրջակա

Ես ծնվել եմ սեպտեմբերի 16 2014, ես 8 տարեկան եմ

Տարվա ավարտին մնում է 106 օր:

Ես սիրում եմ կանանչ և նարնջագույն գույները, ես սիրում եմ շուն, ես ունեմ լիքը ըկերուհինե, նաև մի հատ ընկերուհի, որը լավագույնն է իր անունը Սոնա է: Իմ ուսուցիչի անունը և ազգանունը Ծաղին Գասպարյան է:

Posted in Ես և շրջակա

Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին շունն է, ես իրենց անունը կդնեյ Կարիբու և Հարիբու, ես իրենց կթողնեի, որ իմ հետ քնեին, բայց իհարկե եթե ուզեին, նրանք կարող եին քնել իրենց անկողնում, ես կուզեի, որ նա լիներ շականակագույնի մեկել ես կուզեի, որ նա ինձ լսեր:

Կենդանիներ: Շներ