Posted in Բնագիտություն

Բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը։ Իմ բագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Հեշտ- Բալենիի մասին տեղեկություն

Դժվար-Հայաստանի աղբյուրների մասին

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։ Ես հավաքել եմ աղբ, տնկել եմ ծաղիկներ/ցանել, ջրել եմ ծաղիկները/ծառերը։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։ Բահ, ցնցուղ, եղան, դույլ, փոցխ, էտի մկրատ։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

Մկրատ/դանակ օգտագորցելու դեպքում պետք է զգույշ լինես, քանի որ կարող ես քեզ վնասել։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Ես կարող եմ ամենինչ տնկել օրինակ՝ ծաղիկ , կարողանում եմ նաև ցանել և այլն։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Ես մասնակցել եմ 5 ֆլեշմոբի

Posted in Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում: Հողում հանդիպուն են բակտերիաներ և սնկեր:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը: Հողը երկրի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հողում կան բույսերի և կենդանիների մնացորդներ դրանք քայքայում են առաջացնելով հումուս:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի: Հողի վերի շերտը մուգ գույնի է, որովհետև հարուստ է հումուսով:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում: Ջուր, թթվածին և հումուս:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը: Պարարտանյութերը լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը: Հողի արհեստական ոռոգումը իրականացնում է հողը ջրով հարստացնելու համար, իսկ փխրեցումը՝ հողը թթվածնով հարստացնելու համար:
Posted in Բնագիտություն

Բալենիի մասին տեղեկություն

Բալենին վարդազգիների ընտանիքի բազմամյա բույս է: Հայտնի է մոտ 150

տեսակ: Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի: Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից: ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր: Մշակվում է սովորական բալենին:

Բալենին թուփ է կամ ծառ, բարձրությունը՝ 2–10 մ: Տերևները հերթադիր են, ամբողջական, էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ: Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները սպիտակ են: Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է: Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, եթերայուղ, ամիգդալին: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի): Բժշկության մեջ կիրառվում է պտուղը, հյութը, օշարակը:

Հանդիպում է ԿոտայքիՍյունիքիՎայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակվում է բալենի սովորականը, որոշ վայրերում վայրիանում է։

Posted in Բնագիտություն

Առաջադրանքեր

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

35սմ

46մմ

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:
  2. Քայլ-40.
  3. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:
Posted in Բնագիտություն

Հայաստանի աղբյուրների մասին

Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։

Ակներ

Ակներ անվանումով աղբյուրներ կան Սյունիքի մարզում՝ համանուն գյուղից 2,5 կմ հյուսիս, Ձագեձորի բարձունքներում, որտեղից ստացվում են Գորիս քաղաքի ջրամատակարարման զգալի մասը։

Արճակ

Արճակ անվանումով աղբյուր է եղել Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Արճակ գյուղի մոտ։ Հայկական մի ավանդությամբ իբր Արճակ լճակում բնակվող հրեղեն կինը մշտապես այս աղբյուրում էր լողանում, իսկ աղբյուրի ջուրը խմողը բորբոքվում է անարատ սիրով և ձեռք է բերում քաղցր երգելու ունակություն։

Արջաղբյուր

Արջաղբյուրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կենաց լեռների լանջերին, Տավուշ գետի ձախափնյակում, Տավուշ գյուղից 2 կմ արևմուտք։

Գազանաղբյուր

Գեղարքունիքի մարզի Կաղնուտ գետի միջին հոսանքի աջափնյակում գտնվում է Գազանաղբյուրը։ Այն տեղակայված է Վարդանիքար լեռան հյուսիսային լանջին, Արծվաշեն գյուղից 2,5 կմ հարավ։

Եռացող[խմբագրել 

Եռացող անունով աղբյուր գոյություն ունի Գեղարքունիքի մարզումՔարագետի ձախափնյակում, Աղբերք գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք։

Երիցաղբյուր 

Երիցաղբյուրը գտնվում է Վայոց ձորի մարզումԳնիշիկ գետի աջափնյակում, Գանձակ գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, որտեղ գտնվում է նաև Կզավորը, իսկ 2,5 կմ հարավ-արևելք` Խազազը։

Երիցաջուր[խմբագրել 

Երիցաջուր անվանումով երկու աղբյուր է հանդիպում։ Մեկը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Դրախտիկ գետի ձախափնյակում, Դրախտիկ գյուղից 1,5 կմ հարավ, մյուսը՝ Վայոց ձորի մարզում՝ Կզավոր գետի աջափնյակում, Գնիշիկ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։

Երկաթաղբյուր

Գեղարքունիքի մարզում՝ Պահաբլուր լեռնագագաթից հյուսիս-արևելք, գտնվում է Երկաթաղբյուրը։ Այն տեղակայված է Ծովասար գյուղից 1 կմ արևմուտք։

Էսանի Խփնով

Նման անվանումով աղբյուրներ են եղել Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգի համանուն գավառում։ Տեղակայված են եղել Խոտրջրի շրջանում՝ Չալխա լեռան փեշերին։

Թոխովպա աղբյուր

Արցախի տարածքում՝ միջնադարյան Վարանդայի մելիքության խաչման գոտում գտնվել է Թոխովպա աղբյուրը, որի մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։

Իշխանաղբյուր

Սյունիքի մարզի հարավում՝ Մեղրու լեռների հյուսիսային լանջերին, գտնվում է Իշխանաղբյուրը։ Այն տեղակայված է Խուստուփ լեռից 6 կմ հարավ-արևմուտք։

Լանջակունք

Լանջակունք անունով Սյունիքի մարզում մեկ այլ աղբյուր գտնվում է Բարգուշատի լեռներումՎերին Գեղավանքգյուղից 1,5 կմ հյուսիս֊արևելք։ Այստեղից է սկիզբ առնում Սևաշերտ գետակը։

Լեզգու աղբյուր

ՀՀ Տավուշի մարզումՎերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում, գտնվում է Լեզգու աղբյուրը։ Համաձայն ավանդության` լեզգիների ժամանակ հայերը փախչում են սարը, օթևան շինում իրենց համար ու թաքնվում։ Սարի վրա մի լավ աղբյուր են գտնում, թփերով ծածկում ու թաքուն օգտվում նրա ջրից։ Այդ աղբյուրին մինչև հիմա Լեզգու աղբյուր են ասում։

Advertisement

Լճաղբյուր[խմբագրել 

Վայոց ձորի մարզումՎայքի լեռների հարավային լանջերին, գտնվում է Լճաղբյուրը։ Այն տեղակայված է Հորադիսգյուղից 4 կմ արևմուտք։

Լուսաղբյուր

Վայոց ձորի մարզումԽաչիկ գյուղից 3,5 կմ հյուսիս֊արևմուտք գտնվում է Լուսաղբյուրը, որը հայտնի է նաև որպես Կեոզլու։ Վերջինս այդպես է կոչվել, քանի որ, ավանդության համաձայն, մի կույր մարդ, լվացվելով այս աղբյուրի ջրով, վերականգնում է տեսողությունը։

Խոտորակն

Այս աղբյուրը գտնվում է Արարատի մարզումԽոսրովի անտառ արգելոցի տարածքում։ Տեղակայված է Վեդիքաղաքից 2 կմ հյուսիս։

Կապտաղբյուր

Կապտաղբյուր անվանումով աղբյուրը գտնվում է Սյունիքի մարզումՀարժիս գյուղից 6,5 կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է Սյունիքի բարձրավանդակումՓոքր Հովվաբլուր լեռան արևելյան լանջին, ։

Կենացջուր

Կենացջուր անունով աղբյուրը գտնվում է Լոռու մարզումԱրքայանիստ լեռան հյուսիսարևելյան լանջին։ Տեղակայված է Կաճաճկուտ գյուղից 8 կմ հյուսիս-արևելք։

Կզվեր[խմբագրել 

ՀՀ Տավուշի մարզումԱյգեհովիտ գյուղից հարավ, գտնվում է Կզվեր աղբյուրը։ Ավանդության համաձայն` Ուզունթալա գյուղում ապրել է մի գեղեցիկ հայ աղջիկ։ Հարևան գյուղի թուրք բեկը ծառաներով գալիս է նրան առևանգելու։ Հայրը թաքցնում է աղջկան անտառի խորքում, աղբյուրի մոտ։ Բեկի ծառաներն ասում են՝ «Աղջիկդ տուր կըզ վեր»։ Սա զենքով դիմադրում է և կոտորում բոլորին։ Բեկը թողնում փախչում է։ Դրանից հետո աղբյուրը կոչվում է Կզվեր։

Հարսնաղբյուր

Այսպիսի անվանումով աղբյուր կա Սյունիքի մարզումՀարսնաջուր գետի ձախափնյակում։ Տեղակայված է Խնձորեսկ գյուղից 6 կմ հարավ-արևելք։

Հերներ[խմբագրել 

Հերները գտնվում է Կոտայքի մարզումԳեղամա լեռների արևմտյան լանջերին։ Տեղակայված է Լեռնանիստ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։

Հինաղբյուր

Տեղակայված է Սյունիքի մարզումԿուճիգետի ձախափնյակում։ Գտնվում է Ներքին Հանդ գյուղից 0,5 կմ հյուսիս-արևելք։

Յոթնաղբյուր

Յոթնաղբյուրը, որը հայտնի է նաև Եդդիբուլաղ, Եդիբուլաղ, Ետիպուլագ անվանումներով, աղբյուրների համալիր է ՀՀ Սյունիքի մարզումԳորիսՍիսիան ճանապարհին։ Գորիս քաղաքը Ակներից բացի խմելու ջուրը ստանում է նաև այս աղբյուրներից։ Համաձայն ավանդության, ժամանակին այստեղ յոթ սյուների վրա հանգչող մի վանք է եղել, Լենկ Թեմուրը եկել քանդել է վանքը, որի ամեն սյան տակից սկսել է մի աղբյուր բխել։

Նորաղբյուր

Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզումԿուճիգետի աջափնյակում։ Տեղակայված է Ներքին Հանդ գյուղից 0,5 կմ հարավ-արևելք։

Չամչի աղբյուր

ՀՀ Գեղարքունիքի մարզին հարող Արծվաշեն գյուղում գտնվում է Չամչի աղբյուրը։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է մի երիտասարդի հետ, ով իր սիրած աղջկան տեսնելու համար միշտ չամիչ է լցնում գրպանները և գալիս այստեղ ու սպասում նրան։

Վարարաղբյուր

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզումԱրտիջուր գետի ձախափնյակում։ Տեղակայված է Միջնասար լեռան հարավարևմտյան լանջին` Արծվաշեն գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։

Տիրոջաղբյուր

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզումՃարտար լեռնագագաթից հյուսիս-արևելք։ Տեղակայված է համանուն գետակի ակունքում` Ծովասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։

Քալոյի աղբյուր

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում` նախկին Իջևանի շրջանի Ծաղկավան գյուղում։ Ավանդության համաձայն` ջուր չունեցող գյուղում Քալո անունով մեկի կինը երազ է տեսնում, որ իրենց տնից ներքև, հողի տակ աղբյուր կա։ Քալոն մի քանի օր շարունակ փորում է այդ տեղը և գտնում աղբյուրը։ Գյուղը դուրս է գալիս ծանր վիճակից և ակունքը գտնողի անունով կոչվում է Քալոյի աղբյուր ։

Posted in Բնագիտություն

Վարդագույն ծովի մասին

Հիլիեր (անգլերենով Hillier) աղի լիճ է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Միդլ Այլենդ կղզում։ Վարդագույն երանգի ջուր ունի։

Կղզին և լիճը հայտնաբերվել են 1802 թվականին, բրիտանական ծովագնաց Մեթյու Ֆլինդերսի առշավախմբի կողմից։

Ծովի ջրի գույնը մշտական է և չի փոխվում։ Ենթադրվում է, որ ջրի վարդագույն լինելու պատճառը պայմանավորված է աղիությամբ և առանձնահատուկ միկրոօրգանիզմներով, որոնք բնակվում են լճում, սակայն 1950 թվականի անցկացված փորձաքննությունները չեն հաստատել այդ ենթադրությունները։

2016 թվականին անցկացվել են ծովի ջրի մետագենոմական հետազոտություններ, որոնք բացահայտել են, որ ջրի վարդագույն երանգը պայմանավորված է ջրիմուռով, ինչպես նաև միկրոօրգանիզմներով:

Posted in Բնագիտություն

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Continue reading “Ծովեր և օվկիանոսներ”

Posted in Բնագիտություն

Անանուխ դեղաբույսի մասին

Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։

Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Հենվելով ուկրաինական ժողովրդական բժշկության և սեփական փորձերի վրա, անանուխի վերաբերյալ ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նոսալները։Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնամուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։

2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը[1]։

Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։